Կրեմլում ընթանում է ՌԴ կազմում նոր սուբյեկտներ ընդգրկելու մասին չորս պայմանագրերի ստորագրման արարողությունը։
Հիշեցնենք, որ ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-ից 27-ը հանրաքվեներ են անցկացվել՝ քաղաքացիները կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմում սուբյեկտների ընդգրկմանը:
Նշված շրջանների ղեկավարները ժամանել են Կրեմլ՝ արարողությանը ներկա գտնվելու։
Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա ռուսաստանցիներին ուղղված ուղերձով ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը